Ավտովթարից լուրջ վնասված կինը հրաժարվել է ցավազրկողներից՝ երեխային կրծքով կերակրելու համար

14:47   30 մայիսի, 2016

Մայրը մնում է Մայր, ինչ վիճակում էլ հայտնվի։

Նոր Զելանդիայում ավտովթարի հետեւանքով լուրջ վնասված տիկին Բեթը հայտնվել է ամենահայտնի պարբերականների առաջին էջերին։ Նախ տեղական մամուլում հայտնվել է ավտովթարի մասին լուրը, քանի որ մեքենայի մեջ է եղել նաեւ կնոջ երկու ամսական դուստրը։ 

Սակայն եթե պատմությունը այսքանով ավարտվեր, այն հաստատ չէր հայտնվի համաշխարհային պարբերականների ուշադրության կենտրոնում։ Բայց բոլորին հուզել է հոգատար մայրիկի արարքը։ Պարանոցի լուրջ վնասվածք ստացած կինը 4 ժամ հրաժարվել է ցավազրկող ընդունել, որպեսզի կերակրի եւ հանգստացնի դստերը։

«Բարեբախտաբար, ավտովթարի ժամանակ Ինդին (դուստրը) քնած է եղել եւ սկսել է լաց լինել միայն այն ժամանակ, երբ եկել ու մեզ դուրս են բերել մեքենայից։ Ես պարզապես ցանկացա հանգստացնել նրան»,-պատմել է երիտասարդ մայրիկը։

Իր այս արարքով Բեթը բոլոր կերակրող մայրերին կոչ է անում, որ ուր էլ լինեն, ինչ պայմաններում էլ հայտնվեն, երեխային կրծքով կերակրեն։

Այս հուզիչ ակնթարթը ֆիքսել է բուժքույրերից մեկը։ Լուսանկարն արդեն տարածվել է  ամբողջ համացանցում։ 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE