Ժաննա Ֆրիսկեի հարազատները հանդիպել են երգչուհու որդու հետ

18:22   30 մայիսի, 2016

Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ու հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւի միջեւ սկանդալն, ըստ երեւույթին, ավարտվել է: Մեկ տարվա արգելքից հետո հանրահայտ երգչուհու նախկին քաղաքացիական ամուսինը թույլ է տվել Ժաննա Ֆրիսկեի ազգականներին հանդիպել Պլատոնին: Երկար սպասված հանդիպումը կայացել է երեք թիկնապահների ու հոգեբանի ներկայությամբ Մոսկվայում։

«Ես ու մայրս էինք, հայրս չէր կարող գալ, նա վատառողջ է: Դիման ինքն է ընտրել այդ վայրը, նրան երեք թիկնապահներ էին ուղեկցում, հանդիպմանը հետեւում էր նաեւ ընտանեկան հոգեբանը: Աստված իմ, Պլատոնը մոր կրկնօրինակն ասես լինի: Միանգամից ճանաչեց տատիկին ու ինձ։ Ինձ մորաքույր Տատա էր անվանում: Չկարողացա զսպել արցունքներս, չէ՞ որ ես այդքան ժամանակ չէի տեսել տղային: Հոգեբանը խնդրեց, որ ես ինձ տիրապետեմ: Մոտավորապես մի կես ժամ շփվեցինք: Պլատոշային խաղալիքներ նվիրեցի: Հույս ունեմ, որ այսուհետ մենք նրան էլի կհանդիպենք»,- մեջբերում է Նատալյա Ֆրիսկեին StarHit-ը:



© NEWS.am STYLE