Դուեյն Ջոնսոն. Չեմ համբերում, թե երբ եմ դստերս պատմելու հայկական մշակույթի մասին

19:27   30 մայիսի, 2016

2015-ի դեկտեմբերին լույս աշխարհ եկավ հոլիվուդյան հանրահայտ դերասան Դուեյն Ջոնսոնի եւ նրա՝ հայկական արմատներ ունեցող սիրեցյալ Լորեն Հեշիանի առաջնեկը՝ Ժասմինը։ Դերասանը հաճախ է Instagram–ում հրապարակում դստեր հետ լուսանկարներ ու հոլովակներ, թե ինչպես է դերասանը քնեցնում երեխային։

Այժմ Դուեյնը ցուցադրել է, թե ինչպես է փոքրիկ Ժասմինը մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում իր դաջվածքները եւ նշել, որ անհամբերությամբ սպասում է, թե երբ է դստերը պատմելու դրանց նշանակության մասին։

Фото опубликовано therock (@therock)

«Կերակրելուց հետո Ժասմինը սիրում է նայել հայրիկի դաջվածքները։ Ես կարծում եմ, դա օգնում է նրան մարսել կերածը։ Չեմ համբերում՝ երբ եմ Ժասմինին պատմելու, թե ինչ են դրանք նշանակում, խոսելու սամոական, հայկական, աֆրիկյան, ամերիկյան եւ իտալական մշակույթների մասին։ Եվ եթե այս նշանները պրիմիտիվ ու հասարակ են թվում, իրականում դրանք սուրբ, հազարավոր տարիների պատմություն ունեցող եւ շատ ազդեցիկ են։ Մենք պատրաստվում ենք հայր-դուստր հետաքրքիր զրույցներ վարել։ Բայց մինչ այդ, նա կշարունակի հայրիկի դաջվածքնեըը օգտագործել քորելու եւ փսխելու համար»,- նշել է դերասանը։

Նշենք, որ Լորենը Բոսթոն խմբի հանրահայտ թմբկահար Ջոն Թոմաս «Սիբ» Հեշիանի դուստրն է: Ջոն Թոմասը հայկական արմատներ ունի եւ ապրում է Մասաչուսեթսում:



© NEWS.am STYLE