«Մեծ Հայքի» Նարեկի կատարումները՝ NEWS.am-ի բարեգործական ակցիային

22:35   30 մայիսի, 2016

Երեխաների միջազգային օրվան ընդառաջ` մայիսի 29-ին, Հյուսիսային պողոտայում NEWS.am բարեգործական ակցիային մասնակցել են նաեւ «Մեծ Հայքի» Նարեկը եւ «Hard Chors» հիփ-հոփ նախագծի ռեփերները: Բացօթյա համերգային ծրագրում տղաները կատարել են «Բրունցքդ օդ», «Քեֆ արա» եւ «Պրուժին» երգերը:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիայից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ: Ընդհանուր առմամբ, հանգանակվել է 2մլն 450 հազար դրամ։

Նշենք, որ ակցային մասնակցել են մի շարք քաղաքական, հասարակական գործիչներ, ինչպես նաեւ շոու բիզնեսի աստղերը՝ վաճառելով պաղպաղակ:



© NEWS.am STYLE