Քայլի Ջենները ցուցադրել է իր մարմինը

11:32   31 մայիսի, 2016

Քայլի Ջենները նորից ցուցադրել է իր մարմինը: Քիմ Քարդաշյանի 18-ամյա քույրը Instagram–ում հրապարակել է մի շարք լուսանկարներ, որտեղ նա ներքնազգեստով է:

«Սա ինձ համար նորություն է, հետեւաբար նաեւ ձեզ համար է նորություն»,- ստորագրել է լուսանկարը Քայլին:

Նշենք, որ մի քանի օր առաջ Քայլի Ջեններին տեսել էին նոր բոյֆրենդի հետ: Ռեփեր PartyNexDoor-ի հետ միասին Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը բոուլինգի էր գնացել:

Քայլի Ջենները, ինչպես գիտեք, բաժանվել է ռեփեր Թայգայից: Սկզբում հեռուստաաստղը պարզապես ընկերական հարաբերություններ ուներ 22-ամյա կանադացի PartyNexDoor-ի հետ (ի դեպ աղջկա ընտանիքը հավանություն է տալիս այս մտերմությանը, համարելով որ ռեփերը ավելի լավ թեկնածու է Քայլիի համար), սակայն հիմա հայտնում են, որ աղջիկը սիրահարվել է երաժշտին:



© NEWS.am STYLE