Էմբեր Հերդը ուզում է «ծուղա՞կը գցել» Ջոնիի Դեպին

10:21   31 մայիսի, 2016

Այ քեզ բան: Ինչ ուզում եք ասեք, բայց Ջոնի Դեպի եւ Էմբերի Հերդի ամուսնալուծության պատմության մեջ ամեն ինչ հեշտ ու հասարակ չէ:

Մենք գիտեինք, որ մեր Ջոնիին այդքան էլ հեշտ չի լինի վախեցնելը: Եվ այսպես, ի՞նչ է մեզ հայտնի այս պահին այն գիշերվա մասին, երբ Դեպը իբրեւ ծեծել է Էմբերին՝ նրա դեմքին հարվածելով իր հեռախոսով:

Էմբերը հենց հաջորդ օրը դիմել է ապահարզանի համար ու նույնիսկ հասել նրան, որ դատարանի միջոցով արգելել է ամուսնուն մոտենալ իրեն:

Սակայն երեկ առաջին տագնապալի զանգերը ղողանջեցին Էմբերի համար: Սկզբում հայտնի դարձավ, որ Դեպի քաղաքացիական կին Վանեսա Պարադին է պաշտպանել 52-ամյա դերասանին՝ հայտարարելով, որ վստահ է՝ Դեպը երբեք չէր ծեծի Էմբերին: Հետո լրագրողներն իմացան այն մասին, որ Էմբերը Ջոնիին դավաճանել էր իր նախկին ընկերուհու՝ Տասյա Վան Ռիի հետ (դերասանուհին երկար ժամանակ սիրային կապ ուներ հանրահայտ լուսանկարչուհու հետ):

Հիմա էլ TMZ-ը հայտնում է, որ Էմբերը, հակառակ մամուլի հրապարակումների, ոստիկաններին չէր ասել, որ Դեպը իրեն հարվածել է հեռախոսով: Դերասանուհին ընդամենն ասել էր, որ վիճել է ամուսնու հետ: Ոչ մի ծեծի նշան ոստիկանությունը չէր հայտնաբերել, երբ ժամանել էր պատահարի վայր: Իսկ Էմբերը այդ ժամանակ նույնիսկ չէր էլ ակնարկել, որ ամուսինը հարվածել է իրեն:

Ոստիկանությունը պարզել է, որ ընտանեկան բռնություն չի եղել, ու հեռացել է, Էմբերին թողնելով հեռախոսահամար՝ ահազանգելու համար:

Ի դեպ, Էմբերն ինքն առայսօր ոստիկանություն չի դիմել այդ գիշերվա միջադեպի հարցով:

Եթե Ջոննին իրոք ոչինչ չի արել, ապա հենց Էմբերին է սպառնում քրեական պատասխանատվություն, եթե նա հայտարարի բռնության մասին, որն իրականում չի եղել:
Հետաքրքիր է, որ Էմբերը մի քանի օր առաջ, երբ դիմում էր ապահարզանի համար, դատավորին ներկայացրել է լուսանկարներ, որտեղ երեւում են իր դեմքի կապտուկները:

Տարօրինակ է, որ այդ նույն օրը երեկոյան ցուցադրական արտասվելուց հետո Էմբերը զվարճանում էր իր ընկերների հետ գիշերային ակումբում:



© NEWS.am STYLE