Հաքերները կոտրել են Քեթի Փերիի Twitter–ն ու թվիթ ուղարկել նրա թշնամի Թեյլոր Սվիֆթին

12:36   31 մայիսի, 2016

Մինչ Քեթի Փերին ժամանակ է անցկացնում իր սիրեցյալ Օռլանդո Բլումի հետ, հաքերները կոտրել են երգչուհու Twitter–ն ու թվիթ ուղարկել նրա թշնամուն՝ Թեյլոր Սվիֆթին: Հաքերներն ընդհանուր առմամբ հետաքրքիր մարդիկ են, երբեք չես հասկանա, թե նրանցից որ մեկը ինչ դրդապատճառ ունի:

Եվ այսպես 31-ամյա երգչուհու միկրոբլոգը կոտրվել է, չարագործը որոշ ժամանակ թվիթներ է գրել Քեթիի անունից: Թվիթներից մեկը «կարոտում եմ քեզ» հաքերը ուղարկել է Թեյլոր Սվիֆթին, որի հետ Քեթին արդեն տեւական ժամանակ է, մեղմ ասած, մտերիմ չէ (վերեւի լուսանկարը արվել է 2011-ի նոյեմբերին Լոս Անջելեսում American Music Awards –ի ժամանակ)։

Ի դեպ կասկածներ կան, որ հաքերը գողացել է նաեւ երգչուհու դեռ չթողարկված Witness 1.3.երգը:

Նշենք, որ Քեթիի ու Թեյլորի միջեւ թշնամանքը սկսվել է 2014-ի սեպտեմբերին, երբ Քեթին, լսելով Թեյլորի հիթը ու տեսնելով նրա տեսահոլովակը, երգչուհուն մեղադրել էր այն մեկ այլ երգչուհուց գողանալու մեջ:

Թեյլորն էլ միանգամից արձագանքել էր: Rolling Stone -ին տված հարցազրույցում երգչուհին ասել էր.

«Ես այս տարիներին վստահ չէի՝ մենք իսկական ընկերուհիներ ենք, թե ոչ: Մրցանակաբաշխությունների ժամանակ մենք հանդիպում էինք, մի քանի բառ փոխանակում, ու ես երբեք չէի հասկանում՝ մենք ընկերներ ենք, թե ոչ»:

Աղբյուր՝Daily Mail



© NEWS.am STYLE