Ծնողներս փորձել են ամեն ինչ անել, որպեսզի ես միշտ ուրախ լինեմ. Սյուզի Մելիքյանի եւ Սոնե Սիլվերի մանկության հուշերը

11:17   31 մայիսի, 2016

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Վաղը, հատկապես,  բոլոր ծնողները պետք է ամեն ինչ անեն իրենց փոքրիկների դրական օրը ապահովելու համար, որը միգուցե հետագայում երեխաների համար դառնա անմոռանալի հուշ:

Երգչուհիներ Սյուզի Մելիքյանի եւ Սոնե Սիլվերի հետ փորձեցինք վերհիշել, թե ինչպիսի մանկություն են նրանք ունեցել եւ ինչ հուշեր ունեն իրենց կյանքի ամենաանհոգ շրջանի հետ կապված.

«Իմ մանկությունը դրական եմ հիշում: Ծնողներս փորձել են ամեն ինչ անել, որպեսզի ես միշտ ուրախ լինեմ»,-նշեց Սյուզին` ավելացնելով, որ մանուկների հետ կապված ամեն ինչ իր համար շատ կարեւոր է:

Ինչպես Սյուզին` Սոնե Սիլվերը եւս շատ է սիրում այս տոնը: Երգչուհին նույնիսկ հիշեց, թե որն է եղել իր կյանքի ամենահիշարժան հունիսի 1-ը.

«Ինձ մոտ տպավորվել է այն, երբ յոթ տարեկանում բացօթյա համերգ ունեցանք փոքրիկների համար»:

Սյուզին եւ Սոնեն աշխարհի բոլոր մանուկներին մաղթեցինք առողջություն եւ անհոգ մանկություն:

 

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին` Հյուսիսային պողոտայում կայացավ NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ընդհանուր առմամբ, հանգանակվել է 2մլն 450 հազար դրամ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE