Մանկությանս երազանքն իրականացել է. Նարեկ Մակարյան (տեսանյութ)

13:25   31 մայիսի, 2016

Երգիչ Նարեկ Մակարյանին վերջին շրջանում հաճախ կարելի է տեսնել մոտոցիկլետ վարելիս: Հենց այս փոխադրամիջոցով էլ Նարեկը ժամանեց Հյուսիսային պողոտա` մասնակցելու  NEWS.am-ի բարեգործական ակցիային, որն իրականացվեց երեխաների պաշտպանության միջազգային տոնին ընդառաջ:

ԻՆչպես շատ երեխաներ` Նարեկը եւս ունեցել է մանկության տարիների երազանքներ, որոնցից մեկը հստակ կատարվել է.

«Մանկությանս երազանքն իրականացել է: Դեռ փոքրուց ցանկացել եմ մոտոցիկլետ վարել եւ այսօր վարում եմ»,-նշեց երգիչը:

Նարեկը դժվարացավ հիշել, թե որն է եղել իր կյանքի ամենատպավորիչ հունիսի մեկը, սակայն նշեց, որ այդ տոնը շատ է սիրում.

«Ամեն տարի այս տոնն այնքան լավ եմ նշում, որ ինձ թվում է` դեռ չեմ մեծացել»:

Երեխաների պաշտպանության միջազգային տոնին ընդառաջ երգիչը բոլոր մանուկներին մաղթեց, որ նրանք միշտ սիրված լինեն իրենց ծնողների կողմից.

«Կարծում եմ` հայ ծնողներն ավելի ուշադիր են իրենց երեխաների նկատմամբ, այնպես որ` մեր մանուկների բախտը բերել է, որ նրանք հայ են»:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին` Հյուսիսային պողոտայում կայացավ NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որի շրջանակներում հայտնի մարդիկ Հյուսիսային պողոտայում վաճառեցին պաղպաղակ եւ ձողիկներ:  Ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ընդհանուր առմամբ, հանգանակվել է 2մլն 450 հազար դրամ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE