Pitbull-ի «Messin’ Around» տեսահոլովակը 5 օրում ավելի քան 2 մլն դիտում է ունեցել

15:47   31 մայիսի, 2016

Pitbull-ի Messin’ Around տեսահոլովակը՝ Էնրիկե Իգլեսիասի մասնակցությամբ, հինգ օրում ավելի քան 2 մլն դիտում է ունեցել: Pitbull-ը օրերս իր ալիքում ներկայացրել էր նոր տեսահոլովակ Messin’ Around երգի համար:

Տեսահոլովակում նկարահանվել է Էնրիկե Իգլեսիասը, որի հետ էլ ձայնագրվել էր երգը:

Messin’ Around երգը դարձել է չորրորդ պաշտոնական սինգլը արտիստի նոր՝ «Climate Change» թվով տասներորդ ստուդիայական ալբոմին ընդառաջ, որի թողարկումը ծրագրված է այս ամռանը:

Մինչ այդ ձայնասկավառակի աջակցության նպատակով թողարկվել են FREE.K, Freedom եւ Bad Man երգերը, որոնք առանձնապես մեծ հաջողություն չեն ունեցել երաժշտական հիթ շքերթներում:



© NEWS.am STYLE