Ամուսինների ռոմանտիկ լոգանքի ժամանակ կնոջ վարսերը բռնկվում են

14:28   31 մայիսի, 2016

Արձակուրդները Մեքսիկայում անցկացնող ամերիկացի ամուսինները որոշել են ռոմանտիկ լոգանք ընդունել միասին։  Սիրառատ միջավայրն ապահովելու համար նրանք պատրաստել էին ամեն ինչ՝ մոմեր, վարդի թերթեր, խմիչք։ Բայց զույգը հաշվի չէր առել մի մանրուք։

Անհասկանալի է, բայց մոմերից մեկը դրել էին հենց կնոջ գլխի տակ, ինչի պատճառով էլ կնոջ վարսերը միանգամից բռնկվում են։ Եվ ռոմանտիկ լոգանք վայելող զույգը հայտնվում է արտակարգ իրավիճակում։

Տեսանյութը՝ Daily Mail



© NEWS.am STYLE