Քիմ Քարդաշյանը՝ դստերը. Դու փոքրիկ հայուհու ես նման

12:49   31 մայիսի, 2016

Քիմ Քարդաշյանը դստեր՝ փոքրիկ Նորթի հետ զվարճացել է Snapchat-ում։ 35-ամյա գեղեցկուհին դստեր հետ սելֆի է արել եւ նկարահանել կարճ հոլովակ, որը հրապարակել է իր միկրոլոգում։

«Դու փոքրիկ հայուհու ես նման, գիտե՞ս։ Դու նման ես ինձ մինչ այն պահը, երբ կտրեցին մազերս մանուկ հասակում»,- հոլովակում ասում է Քիմը։

Դրանից առաջ մայր եւ դուստր լուսանկարվել են տարբեր կերպարներով, դեմքերով, դիմակներով եւ այլն։



© NEWS.am STYLE