Հմայիչ Գվեն Սթեֆանին՝ «Misery» երգի նոր տեսահոլովակում

17:15   31 մայիսի, 2016

Մայիսի սկզբին Գվեն Սթեֆանին ուրախացրեց մեզ Ջեյմս Քորդենի «Ավտոմոբիլային կարաոկե» հեռուստաշոուին իր մասնակցությամբ, որտեղ նրան ընկերացել էին Ջորջ Քլունին ու Ջուլիա Ռոբերթսը:

Իսկ այսօր համացանցում հայտնվել է Գվեն Սթեֆանիիի նոր տեսահոլովակը «Misery» երգի համար: Տեսահոլովակում ինքը՝ Գվենը, հայտնվում է լրիվ տարբեր կերպարներով։ Աստղը փոխում է իր սանրվածքը ու անսովոր ֆուտուրիստական հանդերձանքներ փորձում:

Հիշեցնենք, որ Misery երգը ընդգրկվել է երգչուհու երրորդ սոլո ալբոմում, որը կոչվում է This Is What the Truth Feels Like:



© NEWS.am STYLE