Դիմա Բիլանին վախեցրել է Մինսկում համերգի ժամանակ հնչած պայթյունը

18:01   31 մայիսի, 2016

Դիմա Բիլանը օրերս համերգային ծրագրով Մինսկում էր, որտեղ նրա ելույթի ժամանակ հանկարծակի պայթել է Բիլանի մոտ գտնվող տեխնիկայի միավորներից մեկը, ինչը վախեցրել է ինչպես երգչին, այնպես էլ հանդիսատեսին:

Երկրպագուներից մեկը հասցրել է տեսագրել կատարվածը եւ տեղադրել Instagram-ում:

Կադրերում երեւում է, թե ինչպես  Դիմա Բիլանի հայտնի «» կատարման ժամանակ բարձր պայթյուն հնչում, եւ սպիտակ ծխի ամպեր դուրս գալիս:

Բարեբախտաբար, միջադեպից ոչ ոք չի տուժել, թեպետ երկրպագուները շատ էին վախեցել: Երգիչը բացականչել է. «Սա ի՞նչ էր», սակայն շարունակել է ելույթը:

Աղբյուրը՝ formulalubvi.com



© NEWS.am STYLE