Քիմ Քարդաշյանի սմայլիկները նվաճում են աշխարհը. Քիմը նոր «քիմոջի» է թողարկում Նորթի ու Քանյեի պատկերով

10:25   1 հունիսի, 2016

Քիմ Քարդաշյանը գիտի, թե ինչի մեջ կարելի է գումար ներդնել: Նրանք, ովքեր քննդատում ու մեղադրում են Քիմին, լավ կլիներ ուրիշի աչքի փուշը նկատելու փոխարեն իրենց աչքի գերանով զբաղվեին ու հայուհու անունը ամեն անգամ հիշատակելիս այլեւս «բարոյականություն» բառը չօգտագործեին, քանի որ 35-ամյա հեռուստաաստղը իսկական գործարար կին է:

Քիմը Twitter–ում 45 մլն բաժանորդ ունի, ու նա իր երկրպագուներին ուրախացրել է ապագա քիմոջիների՝ Քիմ Քարդաշյանի սմայլիկների (որոնք աշխարհում ամենաշատն են վաճառվում) լուսանկարներով:

Հավաքածուն համալրվել է Քիմի դստեր՝ Նորթի ու Քանյե Ուեսթի պատկերներով, նաեւ հենց Քիմի, որը ամբողջ աշխարհին իր միջմամատն է ցույց տալիս:


Հիշեցնենք, որ երեկ Քիմ Քարդաշյանը դստեր՝ Նորթի հետ, օգտագործելով հավելվածի զանազան գործառույթները, զվարճանում էր Snapchat–ում:

35-ամյա գեղեցկուհին դստեր հետ սելֆի է արել եւ նկարահանել կարճ հոլովակ, որը հրապարակել է իր միկրոլոգում։

«Դու փոքրիկ հայուհու ես նման, գիտե՞ս։ Դու նման ես ինձ մինչ այն պահը, երբ կտրեցին մազերս մանուկ հասակում»,- հոլովակում ասում է Քիմը։



© NEWS.am STYLE