Հերթական սկանդալը Ռուսաստանում. անչափահաս մոդելը ապրում է ԼՈւԿՕՅԼ-ի ղեկավարի հետ Սինգապուրում

11:05   1 հունիսի, 2016

Եթե ռուսական լրատվամիջոցները դեռ վերջերս զամանում էին, թե ինչպես կարելի է համատարած ճգնաժամի պայմաններում Մոսկվայում հարսանիքի համար միլիոններ ծախսել Ջեյ Լոին, Սթինգին, Էնրիկե Իգլեսիասին եւ այլ աստղերի հրավիրելու համար («Ռուսնավթի» համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու՝ Սաաիդ Գուցերիեւի հարսանիքի վրա մեկ միլիարդ դոլար է ծախսվել), ապա հիմա ռուսական մամուլը հերթական սկանդալային պատմությունն է բացահայտել այս անգամ Ռուսաստանի խոշորագույն նավթային կորպորացիաներից մեկի՝ ԼՈւԿՕՅԼ-ի ղեկավարի անվան շուրջ: Ուշադրության կենտրոնում է հայտնվել ԼՈւԿՕՅԼ-ի սինգապուրյան բաժանմունքի ղեկավար 55-ամյա Վալենտին Իվանովը: Պարզվել է, որ թոփ մենեջերը հանդիպում է Կրասնոյարսկից մոդել Ելիզավետա Ադամենկոյի հետ, որը վերջերս է 17 տարեկան դարձել (Իվանովը սկսել է հանդիպել մոդելի հետ, երբ նա ընդամենը 14 տարեկան էր)։

Այս սիրային կապի մասին հասարակությունն իմացել է, երբ անհայտ մեկը Medium.com պորտալում հրապարակել է մի շարք լուսանկարներ (սոցկայքերից ), որոնց վրա այդ երկուսը անթաքույց ցուցադրում են իրենց զգացմունքները: Այս տեղեկությանը առանձնապես ուշադրություն չդարձրեցին, քանի դեռ այն Facebook–ում չտարածեց լրագրող Օլեգ Կաշինը:

Հետաքրքիր է, որ դեռատի մոդելը մեկ տարի առաջ մեկնաբանել էր իր հարաբերությունները ԼՈՒԿՕՅԼ-ի թոփ մենեջերի հետ:

«Եղեք ավելի խելացի ու հասուն: Ինչո՞ւ եք համարում, որ եթե աղջիկը շփվում է իրենից տարիքով մեծ տղամարդու հետ, ուրեմն միանգամից դառնում է «պոռնիկ», իսկ տղամարդն էլ՝ «պապիկ»: Սա շփման նոր մակարդակ է, ահա թե ինչ կարող եմ ասել ձեզ: Մնացեք ձեր հոտային level–ում»:

Զույգն ապրում է Սինգապուրում, ու ծնողները չեն առարկում, որ իրենց անչափահաս դուստրն ապրի իրենից 38 տարով մեծ տղամարդու հետ: Իսկ սոցկայքերում աղջկա տեղադրած թարմ լուսանկարներն էլ վկայում են այն մասին, որ նրանց հարաբերությունները շարունակվում են:

Դատելով լուսանկարներից՝ Սինգապուրում 17-ամյա աղջիկը շքեղ կյանքով է ապրում: Լիզան կանոնավոր հանգստանում է առագաստանավի վրա եւ ուղղաթիռով զբոսանքներ կատարում ու տեղաշարժվում է բացառապես Bentley –ով ու Ferrari–ով:

Աղբյուր՝ «Дни»



© NEWS.am STYLE