Վրաց կրոնական անհանդուրժողականները ձախողել են Թբիլիսիում ռոք փառատոնը

09:22   5 հունիսի, 2016

Երեկ՝ հունսի 4-ին, Թբիլիսիում մեկնարկեց ռոք փառատոն, որի շարունալությունը կկայանա այսօր շվեդական հայտնի Tiamat խմբի համերգով:

Երեկվա համերգի ժամանակ ելույթ ունեցան  մի քանի ռոք խմբեր, իսկ երբ հերթը հասավ ուկրաինական Jinjer խմբին, համերգի վայր եկան մի խումբ կրոնական անհանդուրժողականներ` պնդելով, որ համերգը պետք է դադարեցնել:

Ավելի ուշ պարզվեց, որ հնչած երաժշտությունը դուր չէր եկել մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող եկեղեցուն:

Չնայած կազմակերպիչներն ունեին համերգը տվյալ վայրում անցկացնելու իրավունքները ներկայացնող բոլոր փաստաթղթերը` փառատոնն, այնուամենայնիվ, դադարեցվեց, քանի որ անհանդուրժողականները անջատեցին էլեկտրականությունը: Հատկանշական է, որ տարածքում գտնվող ոստիկանները լուռ հետեւում էին այդ գործընթացին` առանց որեւէ քայլեր ձեռնարկելու:

Այս պահին համերգի կազմակերպիչները փորձում են համերգն անցկացնելու ավելի հարմար վայր գտնել:

Պարույր Սինյավսկի` Թբիլիսիից



© NEWS.am STYLE