Սեքսուալ Ռիհաննան կրքոտ ֆոտոշարքում

11:03   8 հունիսի, 2016

Օրերս Ռիրին իր մտերիմ ընկերուհու՝ Մելիսա Ֆորդի հետ նրա միկրաբլոգի համար սիրողական ֆոտոշարք էր կազմակերպել: Բացի դրանից 28-ամյա երգչուհին Նյու Յորքում նաեւ իսկական ֆոտոշարքում էր նկարահանվել: Սակայն առայսօր հայտնի չէ, թե որ պարբերականի համար է արվել այդ ֆոտոնախագիծը:

Երգչուհին եւս մեկ ֆոտոշարք է կազմակերպել այդ նույն ընկերուհու հետ Բահամյան կղզիներում` հանգստի ժամանակ:

Ռիրին լուսանկարվել է ալիքների մեջ՝ ձեռքին մի շիշ խմիչք:

Նշենք, որ մինչ այդ Ռիհաննան մեզ ուրախացրել էր Նյու Յորքում իր արտառոց կերպարներով: Նաոմի Քեմփբելի հետ ընթրիքի ժամանակ  երգչուհուն մեկ հասարակ խալաթով էին տեսնում, մեկ էթնո ոճի հագուստով:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE