Քիմ Քարդաշյանի նախկին թշնամի Էմբեր Ռոուզը նշել է իր ամուսնալուծությունը սթրիփ ակումբում

14:09   8 հունիսի, 2016

Քանյե Ուեսթի նախկին ընկերուհուն՝ Էմբեր Ռոուզին, մայիսի վերջին տեսել էին նրա նոր սիրեկանի՝ «Տորոնտո ռեփթորս»-ի 25-ամյա բասկետբոլիստ Թերենս Ռոսսի հետ Ատլանտայում : Իսկ երեկ 32-ամյա սթրիփ պարուհուն (իսկական անունը Էմբեր Լեւոնչուկ) նորից տեսել են նախկին ամուսնու՝ Ուիզ Խալիֆայի հետ: Պարզվում է` զույգը գնացել էր սթրիփ ակումբ իր ամուսնալուծությունը տոնելու:

Էմբերն ու Ուիզը ընկերական զվարճանում էին Ace of Spades հանրահայտ ակումբում, որտեղ պարուհիների վրա փողեր էին շաղ տալիս:

Որպես ալիմենտ` Էմբերը կստանա մեկ միլիոն դոլար, նաեւ ամսական 14 հազար դոլար իր երեք տարեկան երեխայի՝ Սեբաստյանի (Ուիզի որդու) համար: Այս մասին գրում է TMZ-ը:

Ուիզին նրանց համատեղ ունեցվածքից բաժին կհասնի Փենսիլվանիայում գտնվող առանձնատունը, նաեւ տասնյակ բարձրակարգ մեքենաներ:

Զույգն ամուսնացել էր 2013-ի հունիսին, բայց մեկ տարի հետո՝սեպտեմբերին, երկուսն էլ դիմել էին ապահարզանի համար: Էմբերն արդեն Ուիզից ստացել է 356 հազար դոլար, մնացած գումարն էլ կստանա մոտ ապագայում:

Լուսանկարներ՝ AKM-GSI



© NEWS.am STYLE