«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի սեքս խորհրդանիշ Դակոտա Ջոնսոնը երկու տարվա հարաբերություններից հետո բաժանվել է ընկերոջից

18:34   8 հունիսի, 2016

Մայիս–հունիս ամսիներին Հոլիվուդում համատարած բոլորը բաժանվում են ու ամուսնալուծվում՝ Էմբեր Հերդն ու Ջոնի Դեփը ամուսնալուծվում են, Թեյլոր Սվիֆթը բաժանվել է Քելվին Հարիսից, Քայլի Ջենները` ռեփեր Թայգայից. զուգընկերների հետ իրենց հարաբերությունները խզել են նաեւ Ջիջի Հադիդը, Հիլարի Սուոնքը, Դեմի Լովատոն ...

Այս ցուցակը համալրել է նաեւ Դակոտա Ջոնսոնը, որը բաժանվել է իր բոյֆրենդից՝ ինդի- ռոք խմբի մենակատար Մեթյու Հիթից, որի հետ երկու տարի է հանդիպում էր: Այս մասին գրում է Just Jared–ը:

Նշենք, որ անցած տարի լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Դակոտաի ու Մեթյուի հարաբերություններում ճգնաժամ է սկսվել: Պատճառն այն էր, որ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմից հետո դերասանուհին միանգամից գերհանրահայտ էր դարձել ու անձնական կյանքի համար ժամանակը չէր բավականացնում:



© NEWS.am STYLE