5 բան, որ չպետք է թույլ տաս ինքդ քո նկատմամբ

21:26   23 օգոստոսի, 2016

1. Վերջ տվե՛ք պարապ կյանքին: Երկար մի՛ մտածեք, այլապես խնդիրներ կստեղծեք անգամ այնտեղ, որտեղ դրանք չկային: Գնահատեք իրավիճակը եւ վճռական գործողություններ ձեռնարկեք: Դուք չեք կարող փոխել այն, ինչին դիմակայելուց հրաժարվում եք: Ցանկացած առաջընթաց վտանգով է զուգակցված, ուստի կարեւորը հերթագայությունն է: Չեք կարող կարդալ՝ գրագետ չլինելով:

2. Դադարե՛ք մտածել, որ պատրաստ չեք: Ոչ ոք երբեք իրեն 100 տոկոսով պատրաստ չի զգում՝ ինչին էլ դա վերաբերի: Լուրջ հնարավորությունների մեծ մասը մեզ ստիպում է հատել մեր հարմարավետության գոտու սահմանները, ինչը նշանակում է, որ մենք իսկապես անհարմարավետություն զգանք:

3. Դադարե՛ք սխալ պատճառներով ներգրավվել հարաբերությունների մեջ: Հարաբերությունները պետք է խելացի կառուցվեն: Ավելի լավ է մենակ մնալ, քան վատ ընկերախմբի հետ: Չպետք է շտապել ընտրություն կատարելիս: Եթե ինչ-որ բան պետք է տեղի ունենա, այն անհրաժեշտ պահին անհրաժեշտ մարդու հետ տեղի կունենա, եւ ամենալավ հիմքերի վրա: Երբ պատրաստ լինեք, խորասուզվեք սիրո մեջ, այլ ոչ թե այն ժամանակ, երբ ձեզ միայնակ եք զգում:

4. Դադարե՛ք մերժել նոր հարաբերությունները միայն այն պատճառով, որ հները չեն աշխատել: Բոլորը, ում էլ հանդիպելու լինեք, իրենց նպատակներն ունեն: Մեկը ձեզ կստուգի, մյուսը՝ կօգտագործի, ոմանք էլ կսկսեն ձեզ սովորեցնել: Բայց ամենակարեւորն այն է, որ նրանցից ոմանք ձեր մեջ ամենալավը կբացահայտեն:

5. Դադարե՛ք բոլորի հետ մրցակցել: Մի՛ մտահոգվեք, որ ոմանք ձեզնից հաջողակ են: Կենտրոնացեք սեփական ամենօրյա ռեկորդների հասնելու վրա: Ձգտեք հաջողության ՁԵՐ մեջ եւ ԻՆՔՆԵՐԴ ՁԵՐ դեմ պայքարում:

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE