Ջասթին Բիբերի նոր տեսահոլովակը մեծ հաջողություն ունի Youtube –ում

13:39   9 հունիսի, 2016

Ջասթին Բիբերը երեկ Youtube-ի իր ալիքում հրապարակել է Company երգի նոր տեսահոլովակը: Մեկ օրում տեսահոլովակը երեք միլիոն դիտում է հավաքել: Company երգը դարձել Բիբերի Purpose ստուդիայական ալբոմի չորրորդ սինգլը:

Կատարողը դրամատիկ տեսահոլովակում ցույց է տվել իր կյանքի իրական պահերը՝ տեսագրություններ համերգներից, իրադարձություններ կուլիսների հետեւում, ընկերների հետ ժամանցը, ֆոտոշարքերը, տեսահոլովակների նկարահանումները, տեսարաններ ճամփորդություններից, փորձեր պարողների թիմի հետ, թռիչք մասնավոր օդանավով:



© NEWS.am STYLE