Comedy Club -ի մասնակցի երգը Դմիտրի Մեդվեդեւի մասին չորս օրում ավելի քան 5 մլն դիտում է ունեցել

13:35   10 հունիսի, 2016

Comedy Club -ի մասնակից Սեմյոն Սլեպակովի երգը Դմիտրի Մեդվեդեւի մասին չորս օրում ավելի քան հինգ միլիոն դիտում է հավաքել:

Ինչպես գիտեք` վարչապետ Մեդվեդեւը վերջերս Ղրիմ կատարած իր այցի ժամանակ հերթական անգամ հանճարեղ միտք էր արտահայտել: Թերակղզու բնակիչները բողոքել էին Մեդվեդեւին, որ գները շատ են բարձրացել, իսկ կենսաթոշակները՝ հակառակը՝ նվազել:

Այդ դժգոհությանն ի պատասխան Մեդվեդեւն ասել էր «փող չկա, բայց դուք այստեղ դիմացեք»: Սեմյոնը Ժողովրդին հասցեագրված յուրատեսակ ուղերձ է ձայնագրել, որը միանգամից հրապարակել է You Tube-ի իր ալիքում:

Սլեպակովի հիթի հիմքում Մեդվեդեւի խոսքն է` «Պարզաապես փող չկա ...Դուք այստեղ դիմացեք, ձեզ լավ ու բարի տրամադրություն ու առողջություն եմ մաղթում»:



© NEWS.am STYLE