Ջասթին Բիբերը Քլիվլենդում վիճել է մի անծանոթ տղայի հետ

12:11   10 հունիսի, 2016

Ջասթին Բիբերը եկել էլ Քլիվլենդ «Քլիվլենդի» ու «Գոլդեն Սթեյթի» միջեւ NBA-ի եզրափակիչ խաղը դիտելու: 22-ամյա երգիչը անծանոթի տղայի հետ վիճել է փողոցում՝ հենց իր հյուրանոցի առաջ:

Թե ով եւ ինչու էր երգչի հետ վեճ սադրել՝ դեռ պարզ չէ:

Մինչ երկրպագուները անհանգստանում էին երգչի համար, Բիբերն իր Instagram-ում հրապարկել է մի լուսանկար, որտեղ երեւում է, որ նրա հետ ամեն ինչ կարգին է:

«Ոչ մի սպի չկա այս գեղեցիկ տղայի վրա»,- ստորագրել է լուսանկարը Բիբերը:

Աղբյուր՝ TMZ



© NEWS.am STYLE