Daily Mail. «Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը մեր տեսած ամենաարտասովոր հարսանի՞քն է»

11:34   10 հունիսի, 2016

«Խնջույք ժանտախտի ժամանակ» շարքից մեր հոդվածները շարունակվում են, չէ՞ որ Յուվենալի «Հաց ու զվարճանք» արտահայտությունն առայսօր չի կորցրել իր արդիականությունը: Մոտեցումը հին է , բայց գործում է անվրեպ:

Եվ այսպես, մի ամբողջ ամիս Մոսկվան խոսում ու քննարկում էր ինգուշ միլիարդատեր Միխայիլ Գուցերիեւի որդու հարսանիքը , իսկ հիմա էլ սկսել են քննարկել Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիսի ու Սալլի Կինցուրաշվիլու հարսանիքը:

Բրիտանական Daily Mail-ը նույնպես չի կարողացել անտարբեր անցնել այս իրադարձության կողքով ու սկսել է քննարկել մանրամասները (խեղճ բրիտանացիք դժվար թե ի վիճակի լինեն հասկանալ, որ մենք այստեղ փող չունենք, բայց «մի կերպ դիմանում ենք»՝ ինչպես Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է հանճարեղ արտահայտվել):

Եվ այսպես, եթե Սաիդ Գուցերիեւի հարսանիքին երգում էին Ջեյ Լոն , Էնրիկե Իգլեսիասը , Սթինգը, Կաասը, Պուգաչովան , ապա Կարապետյանի հարսանիքին ելույթ էին ունենում Maroon 5 խումբը ( որը նախանցած օրը Բաթումիում էր համերգ տալիս (ի դեպ հարգանքներս Զեմֆիրային , որ ոչ մի գումարի դիմաց հարսանիքներին չի երգում)), Նիկոլայ Բասկովը, Վերա Բրեժնևան, Կիրկորովը , որը ընդմիջել է իր համերգային շրջագայությունը, հատուկ այս հարսանիքին ելույթ ունենալու համար, Պուգաչովան , Տիմատին, Դիմա Բիլանը, Վալերի Մելաձեն, Գրիգորի Լեպսը, Սոֆիա Ռոտարուն: Հարսանիքին ներկա էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Որոշ հաշվարկներով հարսանիքի վրա, որն անցել է այդ նույն «Սաֆիսա» հանրահայտ ռեստորանում, Սամվել Կարապետյանը երկու միլիոն դոլար է ծախսել ( շատ ավելի քիչ քան Գուցերիեւները):

Սալին հանդիսության ընթացքում երեք զգեստ է փոխել Դրանցից մեկը «Մեծն Գեթսբի» ֆիլմից էր: Հարսնացուն շլացնում էր Tiffany ապրանքանիշի 200 հազար դոլար ընդհանուր արժողության ճոխ զարդերով: Հարսնիքին բոլորը լուսանկարում էին երկու մետր բարձրության հրաշագործ տորթը: Ռեստորանի պատերը զարդարված էին 23-ամյա Սարգիսի ու 25-ամյա Սալիի հսկայական լուսանկարներով:

Հայտնի է , որ իր ելույթի համար Maroon 5 խումբը ստացել է 500-800 հազար դոլար հոնորար: Սալին մեկ երգ է կատարել Ադամ Լեվայնի հետ:

Հարսանիքը վարում էին Տանյա Գեւորգյանն ու Անդրեյ Մալախովը:

Սալին հագուստի ընտրության հարցում նախապատվությունը տվել էր Elle Saab–ին ( 35 հազար դոլար) ու Alessandra Rich-ին (գինը հայտնի չէ):

Հյուրերին զվարճացնում էին նաև հայկական ու վրացական պարերով:

Դիզայներները այնպես էին զարդարել ռեստորանը , որ ռեստորան մտնողները ասես հեքիաթի մեջ էին հայտվում:

Միջոցառմանը ներկա էր մոտ 500 հյուր: Ամենուրեք արհեստական ծառեր էին, գետնին ու պատերին հազարավոր ծաղիկներ էին, սրահի մի պատը ամբողջովին բնական ծաղիկներից էր սարքված: Դեկորի ոճն անվանել են «Ալիսան հրաշքների աշխահում»:Լուսավորությունը հիմնականում մանուշակագույն երանգի մեջ էր, ինչը դեկորին իրոք հեքիաթային ոճ էր հաղորդում:

Ի դեպ , վերոնշյալ տորթի մասին` այն պատրաստել էր այն շեֆ խոհարարը, որը ժամանակին Քուվեյթի արքայազնի մոտ է աշխատել:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE