Red Hot Chili Peppers-ը ներկայացրել է իր նոր՝ We Turn Red երգը

13:13   11 հունիսի, 2016

Իր ալիքում Red Hot Chili Peppers-ը ներկայացրել է նոր երգ, որը կոչվում է We Turn Red: Մինչ այդ Dark Necessities երգն էր թողարկվել երաժիշտների The Getaway նոր ստուդիայական ձայնասկավառակին աջակցելու համար:

Ձայնասկավառակը կթողարկվի հունիսի 17-ին` Warner Bros. ապրանքանիշում: Ալբոմի պրոդյուսերն է լինելու Danger Mouse-ը:

Հիշեցնենք, որ տղաների վերջին ստուդիայական ալբոմը՝ I’m with You-ն, վաճառքում է հայտնվել 2011-ի օգոստոսին ու հասել է Billboard 200–ի երկրորդ հորիզոնականին:

Red Hot Chili Peppers կոլեկտիվը գոյություն ունի 1983-ից: Այս ժամանակահատվածում խումբը 10 ձայնասկավառակ է թողարկել, իսկ հունիսի 17-ին կթողարկվի նրանց 11-րդ ստուդիայական ալբոմը՝ The Getaway-ը, որում կընդգրկվի նաև We Turn Red նոր երգը:



© NEWS.am STYLE