Քիմ Քարդաշյան.«Իմ ու Քանյե Ուեսթի սեքսը «հինգաստղանի է»

12:29   11 հունիսի, 2016

Քիմ Քարդաշյանը իր KimKardashianWest.com կայքում որոշել է նորից գրավել երկրպագուների ուշադրությունն իր անձնական կյանքի վրա:

Քանյե Ուեսթը հունիսի 8-ին իր ծնունդն էր նշում, եւ Քիմը մինչեւ հիմա շարունակում է ամուսնուն նվիրված թեմատիկ շաբաթը:

«Ես ուշադիր ուսումնասիրել եմ իմ ու Քանյեի Կենդանակերպի նշանները: Նա Երկվորյակ է, իսկ ես՝ Կշեռք: Նրանց համապատասխանությունը լավագույններից մեկն է համարվում: Ես աստղագուշակի մեծ երկրպագու չեմ, բայց ահա Քլոեն ու Քորթնին պարզապես շեղված են այդ թեմաներով: Եվ այսպես ամենակարեւորն այն է, որ Երկվորյակների ու Կշեռքների միջեւ «հինգաստղանի» սեքս է, քանի որ այդ նշանները կատարյալ համապատասխանում են իրար: Դրա համար էլ մեզ մոտ ամեն ինչ հենց սկզբից հրաշալի էր ստացվում: Ես, ինչպես աստղագուշակն է վստահեցնում, ոգեշնչում եմ նրան, իսկ նա ինձ օգնում է իր ստեղծագործական մոտեցումներով: Ես սիրում եմ քեզ, Քանյե»,- գրել է Քիմը:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE