Ճշմարտությունը՝ սիրո եւ հարաբերությունների մասին

22:23   24 հունիսի, 2016

1. Չկա երկրորդ կես հասկացություն

Մեր կյանքի ճանապարհին մենք շատ տարբեր մարդկանց ենք հանդիպում, որոնք լցնում են մեր կյանքը եւ դրան իմաստ են տալիս: Երբեմն այդ մարդիկ մեզ հետ են մնում ամբողջ կյանքում, երբեմն` ընդամենը մի քանի օր, ամիս կամ տարի: Ամենասքանչելին դրանում այն է, որ նրանցից յուրաքանչյուրը մեզ ինչ-որ բան սովորեցնում է կյանքի եւ իր մասին:  Եվ նույնիսկ ամենացավոտ բաժանումները հնարավորություն են հասկանալու, թե մենք ով ենք կամ էլ ով չենք իրականում:

2. Միշտ կա ինչ-որ մեկը, որը մեզ համապատասխանում է հենց հիմա

Կարեւոր չէ, թե ինքնազարգացման որ փուլում ենք, մենք կարող ենք գրավել նրան, ում մենք արժանի ենք: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ մենք հասկանանք, որ ինքնաբավ ենք առանց որեւէ կեսի: Այդ դեպքում մենք կհանդիպենք նույնպիսի ինքնաբավ մարդու: 

3.  Սերը պայմաններ չի ճանաչում

Սիրել կարելի է մեզանից յուրաքանչյուրին: Եթե զգում ենք, որ պետք է փոխվենք, որ մեզ սիրեն, նշանակում է, մենք սխալ մարդու հետ ենք: Կամ էլ խնդիրը հենց մենք ենք, մեր ցածր ինքնագնահատականը, իբր մենք արժանի չենք այդ մարդուն: Նա, ում մենք գրավում ենք, մեր ինքնաընկալման արտացոլումն է: Նախ ինքներդ ձեզ սիրեք: 

4. Մենք կարող ենք շատերին սիրել

Սերը չի վերջանում, եթե մենք դրանից չափազանց շատ ենք տվել մեկ մարդու: Սերը սիրով է սնվում: Որքան շատ ենք մենք տալիս, այնքան շատ ենք ունենում դրանից: Մենք կարող ենք անսահմանորեն սիրել շատ մարդկանց, տարբեր պատճառներով եւ նորմալ է մարդկանց ասել այդ մասին: Հաճախ: 

5.  Ամեն ինչ քեզանից կախված չէ

Եթե դու ազնիվ ես, քնքուշ, բարի նրա հանդեպ, ում սիրում ես, բայց նա կոտրում է քո սիրտը, դա չի նշանակում, թե դու ինչ-որ բան սխալ ես արել: Ամենից հաճախ նա է, որ պատրաստ չէ սիրո նման մակարդակի: Եվ յուրաքանչյուրն իր սրտում իր վերքերն ունի, որոնք անհրաժեշտ է բուժել: Բայց ամեն մեկը չէ, որ պատրաստ է նման բուժման: 

6. Ցավը հավերժ չէ

Երբ մեզ ցավ են պատճառում, պետք է ընդունել այն եւ վերապրել: Այդպես միշտ չի լինի, բայց կարեւոր է ընդունել դա, որպեսզի սկսեք վերականգնման գործընթացը եւ առաջ շարժվեք:   

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE