Ինչպես զարգացնել սեփական կարգապահությունը

21:20   30 հունիսի, 2016

1. Ճանաչելը

Կարգապահությունը կարողությունն է` վարվելու այնպես, ինչպես դուք ճիշտ եք համարում, չնայած այն բանին, թե դուք ինչ եք զգում այս պահին: Այդ պատճառով ինքնակարգապահության առաջին բաղադրիչն ինքն իրեն ճանաչելն է: Այդ գործընթացը ինքնավերլուծություն է պահանջում, իսկ ինքնավերլուծությունն ավելի լավ է կատարել  գրավոր եղանակով:  Ժամանակ գտեք` գրի առնելու սեփական նպատակները, երազանքները եւ հավակնությունները: Նման հայտարարությունները ձեզ կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ով եք եւ ինչն եք գնահատում: 

2. Գիտակցում

Ինքնակարգապահությունը կախված է այն բանի գիտակցումից, թե դուք ինչ, երբ եւ ինչպես եք անում եւ թե ինչ չեք սիրում եւ չեք անում: Մտածեք այդ մասին:  Հենց որ սկսեք ինքնակարգապահություն զարգացնել, կսկսեք ձեզ անակնկալի բերել անկարգապահ գործողություններ անելիս. օրինակ, կնկատեք, որ կրծում եք եղունգները, խուսափում եք մարզասրահ գնալուց: Ինքնակարգապահության զարգացումը շատ ժամանակ է պահանջում եւ ինքնակարգապահության զարգացման բանալին մեր անկարգապահ պահվածքի գիտակցումն է: Ժամանակի հետ այդ գիտակցումը կգա ավելի շուտ, քան դուք ձեզ անակնկալի կբերեք անկարգապահ պահվածք թույլ տալիս: Դա ձեզ հնարավորություն կտա ճիշտ որոշում կայացնել` ձեր նպատակներին եւ արժեքներին համապատասխան: 

3. Ինքնակարգապահությանը նվիրվածությունը

Բավական չէ ուղղակի գրի առնել ձեր նպատակները եւ արժեքները: Դուք պետք է ձեզ համար որոշեք եւ ներքին պարտավորություններ ստանձնեք: Հակառակ դեպքում, երբ զարթուցիչը զնգա առավոտվա 6-ին, դուք վնաս չեք տեսնեի անկողնում եւս ընդամենը հինգ րոպե մնալու մեջ… Կամ էլ երբ ոգեւորության առաջին ալիքն անհետանա, կորոշեք հետաձգել նախագիծը եւ արդյունքում այն կարող է անավարտ մնալ: Սովորություն դարձրեք  հետեւել եւ վերահսկել սեփական պարտավորությունները: Ինչպես ասում են`  «այն, ինչ կարող է փոփոխվել, կարող է բարելավվել»:

4. Քաջություն

Սխալներ թույլ մի տվեք` ձեր առաջ չափազանց բարդ խնդիրներ դնելով: Տրամադրությունը, ցանկությունը եւ կիրքը կարող են շատ հզոր ուժ լինել, որը խանգարում է ձեզ: Այդ պատճառով ինքնակարգապահությունը շատ է կախված քաջությունից:  Մի ձեւացրեք, թե դուք հեշտորեն եւ արագ կանեք այն, ինչն իրականում շատ բարդ է կամ էլ նույնիսկ` ցավոտ: Փոխարենը ձեր մեջ քաջություն գտեք` քչից սկսելու, անելու առաջին պարզ քայլը բարդի ճանապարհին: Հենց որ սովորեք փոքրիկ հաղթանակներ տանել, ձեր ինքնավստահությունը եւ քաջությունը կաճեն, իսկ այնուհետեւ կաճի նաեւ ձեր ինքնակարգապահությունը: 

5. Ներքին մարզումներ

Ինքն իր հետ զրույցը կարող է օգուտ բերել, եթե դուք կարողանում եք վերահսկել այն: Ներքին երկխոսությունը հնարավորություն է տալիս ձեզ հիշեցնել նպատակի մասին, քաջության կոչել, ամրապնդել նվիրվածությունը եւ ձեզ օգնել գիտակցելու առաջադրանքները: Հիշեք մի մեջբերում. «Ինքնակարգապահության գինը միշտ ավելի փոքր է, քան ափսոսանքի ցավը»: Այն օգտագործեք ձեր ներքին մարզումների ընթացքում:

 

 

Աղբյուրը` Otvetnavse.com



© NEWS.am STYLE