Կենդանակերպի նշանների խառնվածքը

22:10   30 հունիսի, 2016

Խոյ

Խոյը կենդանակերպի առաջին նշաններից մեկն է և պատկանում է Կրակի տարերքին։ Նրա կարգախոսն էլ է այդպիսին ՝ «Ես առաջինն եմ»։ Հավերժ մանուկ նուրբ ու զգայուն Խոյը, այնուամնենայնիվ, չափազանց սեքսուալ է։ Նա անհագ է և եթե նրա էներգիան հնարավորություն չունի սեքսի միջոցով ցայտել, ապա հետևանքները կարող են բավականին անցանկալի լինել։ Սակայն մանուկ-Խոյը իսկապես ունակ է սիրել։ Բացի այդ, նա շատ խոցելի է և փխրուն։ Երբ նա սիրահարվում է, վեհացնում է իր սիրած էակին և շատ է վշտանում, եթե այդ մեկն ընկնում է պատվանդանից։ Որովհետև Խոյի գիտակցության մեջ չի տեղավորվում այն միտքը, որ նա կարող է սխալվել։

Ցուլ

Երկնային էակ է, այդ իսկ պատճառով էլ առողջ բանականության տեր է։ Նա հաստատուն է և հուսալի։ Միայն չնչին փոփոխության մասին միտքը կարող է շարքից հանել Ցուլի դասակարգված կյանքը։ Ընտանիքում նա հասարակ և առանց բարդույթների աշխատավոր մարդ է՝ հուսալիության լավագույն գրավական։ Սակայն, ամենակրքոտների թոփ տասնյակում Ցուլը կիսում է երկրորդ տեղը Խոյի հետ։ Ցուլը տանել չի կարող բազմազանություն նախընտրող զուգընկերներին։ Չնայած որ, հենց ինքն է ձևավորում ամեն զգայունն ու սեքսուալը ռոմանտիկայի վարդագույն թերթիկներով և ծայրահեղ ծանր է տանում դավաճանությունը։

Երկվորյակներ

Երկվորյակները պատկանում են Օդի ինտելեկտուալ աղետին և անընդհատ շփման կարիք են զգում։ Այդուհանդերձ իրենց տրամադրությունը կարող է փոփոխվել կայծակնային արագությամբ։ Նրանք բոլորն էլ փնտրում են վառ անհատականություն և պաշտում են սիրախաղը։ Սեքսուալ հարաբերություններում Երկվորյակների հետ պետք է անել այն, ինչն իրենք Ձեզանից չեն սպասում. հաստատ չեք սխալվի։ Սակայն իրենց ամենաշատը հետաքրքրում է խելամտությունը, քան մարմինը, այնպես որ նրա հետ հանդիպումից առաջ մի մոռացեք կարդալ գոնե այսօրվա թերթը։ Այլապես չեք նկատի, թե ինչպես կորցրեցիք զուգընկերոջը։

Խեցգետին

Սա ջրային նշաններից առաջինն է և հենց այս պատճառով է արտացոլում զգացմունքների հոսքը իր ամբողջ էությամբ։ Շատ զգայուն է և ցնցող ինտուիցիա ունի։ Նրա զգամունքայնության և հմայքի կախարդական ըմպելիքի մի փոքր չափաբաժին՝ և Դուք կարծես հենց նոր եք ծնվել։ Խեցգետինը օժտված է հումորի զգացումով, սակայն միաժամանակ մեծ ցանկություն ունի կառուցել իր «բույնը» և լցնել այն բազմաթիվ փոքրիկ խեցգետիններով։ Չկա այդպիսի մի սիրային գաղտնիք, որի մասին  տեղյակ չէ Խեցգետինը։ Սեռական կյանքում նրա մոտ էրոտիկան ու զգացմունքն անբաժան են։ Ի դեպ, նա կարող է կառչել նախկին սիրուց՝ նույնիսկ եթե սերն արդեն անցել է և մնացել են միայն հաճելի հուշեր։

Առյուծ

Առյուծը Կրակի երկրորդ նշանն է, դրա համար էլ շատ ջերմ է և զգայուն, սակայն միևնույն ժամանակ արքայական։ Առյուծը հանդիսատեսի կարիք ունի, նա սիրում է այն ամենը, ինչ կապ ունի թատրոնի հետ։ Առյուծին պետք չէ սիրո արվեստ դասավանդել՝ նա արդեն հանձնել է բոլոր քննությունները։
Եթե գործ ունեք Առյուծի հետ, ապա պետք է հիշեք՝ նա իրական սիրո կարիք ունի, այլապես կյանքը նրա համար իմաստազրկվում է։

Կույս

Շատ խելացի նշան է։ Իր բոլոր արկածները սովորաբար սկսվում են հրաշալի գաղափարից։ Խելակորույս հետևում է իր առողջությանը և ցնցվում է ցանկացած մանրուքի պատճառով։ Ատում է աղբն ու խառնաշփոթը, կազմակերպված է և անվրդով։ Առաջինն, ինչ Կույսը պետք է իմանա իր զուգընկերոջ մասին՝ արդյոք նա խելացի է։ Եթե նա համապատասխանեց այս պահանջին, ապա Կույսի հետ սեքսը արտակարգ և աննկարագրելի կլինի։ Եթե ոչ՝ սեքս ընդհանրապես չի լինի։

Կշեռք

Օդի այս նշանը ընկալում է գեղեցկությունը միայն այն ժամանակ, երբ այն հավասարակշռված է։ Աստվածային ներդաշնակություն օրվա ցանկացած ժամին՝ սա է նրանց կարգախոսը։ Չեն հանդուրժում վեճերն ու սկանդալները, սակայն հեշտությամբ սիրահարվում են և ծայրահեղ կատարյալ են սիրային հարցերում։ Բայց նաև հիասթափվում են շատ արագ։ Սիրում են պարծենալ, թե որքան կրքոտ են և անհագ անկողնում, սակայն հաճախ ծուլանում են, հատկապես եթե զուգընկերը չի համապատասխանում ներդաշնակության իրենց պատկերացումներին։

Կարիճ

Գայթակղիչ և խորհրդավոր անձնավորություն։ Կարիճը միշտ ձգտում է իրավիճակի տերը լինել, ղեկավարել ամեն բան «կուլիսների ետևից»։ Նա պատկանում է Ջրի աղետին, և եթե նրան իսկապես հետաքրքրի  Ձեր անձը, նա կլինի հիանալի, դինամիկ, կրքոտ և հավատարիմ զուգընկեր։ Էլեգանտ և թվացյալ սառնասիրտ ու զուսպ Կարիճը զգուշությամբ թաքցնում է իր ուժեղ ու նուրբ հոգին։ «Ամեն ինչ կամ ոչինչ»՝ սա է նրա կարգախոսը։ Անկողին Կարիճը չի շտապում, սակայն եթե հայտնվել է Ձեզ հետ այնտեղ՝ զգուշացեք։

Աղեղնավոր

Այս Հրե նշանը անընդհատ բախվում է ինչ-որ անախորժությունների։ Հակված է երևակայությանը, սակայն համառորեն պնդում է, որ հենց այդպես է եղել։ Պաշտում է ազատությունը, այնպես որ մի փորձեք գամել իրեն նույն տեղում։ Հավատարմությունն էլ իր արժեքների առաջին տեղում չէ։ Այդուհանդերձ Աղեղնավորը աներևակայելի զգայուն է և չի կարող ամեն գիշեր նույն խաղը խաղալ։ Իրենց նույնիսկ սիրո հարցերում են արկածներ անհրաժեշտ։ Իրեն պահելու միակ տարբերակը՝  կազմակերպել սիրային շվայտ կյանք երկուսով։ Եթե դա Ձեր ուժերից վեր է, ավելի լավ է ընդհանրապես Աղեղնավորներին մի մոտեցեք։

Այծեղջյուր

Այս երկրային նշանի ամենահմայիչ առանձնահատկությունը՝ ինքն իր վրա ծիծաղելու ունակությունը։ Բայց նաև մեղքի զգացումն է ներսից տանջում, երբ չեն հասնում իրենց ուզածին։ Այս մարդիկ չեն կարող ապրել առանց փառքի քաղցր թմբիրի։ Նրանցից շատերի սեքսուալության գագաթնակետը լինում է կենսաթոշակային տարիքում։ Այծեղջյուրը ժամանակ առ ժամանակ լռության և հանգստության կարիք է ունենում։ Արտաքինից լուռ և լուրջ Այծեղջյուրը երկրային հաճույքներ է սիրում և այս բնագավառում շատ շռայլ է լինում։ Որովհետև իր փառասիրությունը թույլ չի տա իրեն «անլուրջ» սիրավեպ սկսել կամ դժգոհ թողնել զուգընկերոջը։

Ջրհոս

Այս նշանը պատրաստ է միշտ զարմացնել կամ ապշեցնել Ձեզ, այնպես որ զգոն եղեք։ Օդի երեք նշաններից վերջինը միշտ ձգտում է ազատության։ Սիրո մեջ փնտրում է ազնվականություն և հարաբերությունների բարձր մակարդակ՝ այլ տարբերակները նրան հարմար չեն։ Ապրել միասին առանց միությունը օրինականացնելու՝ Ջրհոսի նվիրական երազանքն է։ Զբաղվում է սեքսով այստեղ, այնտեղ և ամենուր, որպեսզի փորձի, թե ինչ բան է դա։ Ջրհոսը չի ընդունում սիրո մեջ ոչ մի կանոն՝ լավագույն դեպքում ինքն է ստեղծում կանոններ։

Ձկներ

Ձկներն առեղծված են, երբեմն նույնիսկ իրենց համար։ Նրանք կարող են խորհրդավոր, նուրբ, հոգևոր լինել և միաժամանակ աներևակայելի արտիստիկ։ Ջրի նշաններից վերջինն է, չափազանց զգայուն, և իր հետ պետք է շատ զգույշ վարվել։ Հաճախ սեփական երևակայության զոհ են դառնում։ Ձկների համար սերը միշտ դրամա է, նույնիսկ եթե արտաքնապես հանդարտ ու համերաշխ են  թվում։  Կարող է երջանիկ լինել զուգընկերոջ հետ, սակայն չի բացառվում, որ փնտրում է կողմնակի կապեր։ Եվ ամենակարևորը՝ ոչ ոքի դեռ չի հաջողել խաբել Ձկներին և անպատիժ մնալ։

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE