Միլա Կունիսն ու Էշթոն Քաթչերը երկրորդ երեխային են սպասում

13:08   16 հունիսի, 2016

Էշթոն Քաթչերն ու Միլա Կունիսը երկրորդ երեխային են սպասում, գրում է Just Jared-ը: Նորությունը պաշտոնապես հաստատել է զույգի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ամուսինները արդեն մեկուկես տարեկան դուստր ունեն՝ Ուայեթ Իզաբելը:

Անցած տարի Միլան հայտնել էր, որ ինքն ու Էշթոնը մտադիր են եւս մեկ երեխա ունենալ:

Հիշեցնենք, որ զույգը սկսել է հանդիպել 2012-ի ապրիլին, իսկ 2015-ի հուլիսին Միլան ու Էշթոնը ամուսնացել են:



© NEWS.am STYLE