Իվետա Մուկուչյանը՝ մանկության, Մկրտիչ Արզումանյանի հետ ֆիլմի եւ Արցախը «Ադրբեջանի տարածքում լինելու» մասին

12:52   16 հունիսի, 2016

Երեկ երեկոյան համացանցում հայտնվել է Հայաստանը «Եվրատեսիլ 2016»-ին ներկայացրած Իվետա Մուկուչյանի հարցազրույցը հունական հեռուստաընկերություններից մեկին։ Հարցազրույցում Իվետան իր մանկության եւ ֆիլմում նկարահանվելու մասին պատմելուց բացի, հայտարարել է, որ «Արցախը Ադրբեջանի տարածքում է»։

Քանի որ ի սկզբանե այս լուրը տարածել էին ադրբեջանական ԶԼՄ-ները, մենք վերապահումով մոտեցանք դրան՝ ապատեղեկատվություն համարելով այն։ Բայց երբ համացանցում հայտնվեց հարցազրույցի ամբողջական տարբերակը, կանգնեցինք երկընտրանքի առաջ։ Իհարկե, մեր անգլերենի գիտելիքները բավարարում են հասկանալ Իվետայի խոսքը, բայց թե ինչ ենթատեքստ ունի այն, կամ իրականում ինչ էր ուզում ասել Իվետան, չենք կարողանում հասկանալ։  

Հարցազրույցի առաջին 15 րոպեն Իվետան պատմում է  Հայաստանում եւ Գերմանիայում անցկացրած տարիների, Մկրտիչ Արզումանյանի հետ համատեղ ֆիլմի մասին։ Դրանից հետո հաղորդավարի՝ Արցախի դրոշը «Եվրատեսիլ 2016»-ի կիսաեզրափակիչում բարձրացնելու մասին հարցին, Իվետան մեզ համար անհասկանալի պատասխան է տալիս։ Ինչպես ասում են՝ եզրակացությունները թողնում ենք ձեզ։

 



© NEWS.am STYLE