5 բան, որոնք չի կարելի անել բարկացած ժամանակ

21:07   1 հուլիսի, 2016

1. Մի բղավեք

Ցածրացրու խոսելու տոնը եւ ջանա հանգստանալ: Չէ որ ագրեսիայի նոպան կանցնի քիչ անց, իսկ քո խոսքերի եւ հնչերանգի նստվածքը կմնա: Հոգեբանները պնդում են, որ զայրույթը անօգնականության դրսեւորում է: Կորցնելով վերահսկողությունն իրավիճակի նկատմամբ՝ մարդը փորձում է բարձր բղավոցներով իր մեջ խլացնել անվստահությունը: Հիստերիա բարձրացնելու փոխարեն, փորձեք պայմանավորվել ընդդիմախոսի հետ: Փոխզիջում առաջարկեք կամ էլ  բարձրաձայնեք ձեր փաստարկները:    

2. Արագ որոշումներ մի կայացրեք

Չարժե բարձրագոչ հայտարարություններ անել, ինչպես օրինակ`  «թանկագինս, մենք բաժանվում ենք» կամ «ես թողնում եմ աշխատանքս»: Գիտակցեք, որ այժմ դուք աֆեկտի վիճակում եք: Մի սխալ քայլ, եւ ձեր ամբողջ կյանքը կավերվի:  Այդ պատճառով եթե զգում եք, որ չեք կարող ձեզ զսպել, ուղղակի մի որոշ ժամանակով հեռացեք բնակարանից կամ գրասենյակից: Հանգստացեք եւ ամեն ինչ ծանրութեթեւ արեք:  

3. Ճաշ մի պատրաստեք

 Նույնիսկ եթե տոներ են մոտենում եւ շուտով հյուրեր են գալու: Արցունքոտ աչքերով գազօջախի մոտ կանգնելը խելամիտ չէ: Միեւնույն է` համեղ ընթրիք չի ստացվի: Բացի այդ, ջղայնանալով, դուք կարող եք ցրված լինել եւ ձեզանից անկախ տանն անբարենպաստ իրավիճակ ստեղծել: Օրինակ, այրել սրբիչը, ջարդել ապակե սպասքը, միացնել գազը եւ այլն: 

4. Մի խմեք

Դա ամենասխալ արարքն է, որը հանգեցնում է էլ ավելի մեծ դժբախտությունների: Շունչ քաշեք, հանգստացեք, լուծեք խնդիրը, իսկ հետո հաշտությունը տոնեք մեկ կամ երկու բաժակով: 

5. Մի ծխեք

Երբ դուք չարացած եք եւ նյարդայնացած, ուզում եք դադար տալ: Շատերը դիմում են ծխախոտի օգնությանը` սխալմամբ ենթադրելով, որ կսթափվեն: Բայց ճիշտ հակառակ արդյունքն է ստացվում:  «Ծխելու ընդմիջման ժամանակ» դուք կարող եք   ինքներդ ձեզ ավելի լարել կամ էլ իրավիճակի «հսկայական» լուծում մտածել` նախապես ծանրութեթեւ չանելով «կողմը» եւ «դեմը»: Բացի այդ, դուք ձեզ ապագայում նման պահվածքի եք ծրագրավորում: Այսինքն հաջորդ անգամ անհամեմատ ավելի բարդ կլինի խնդիրն առանց ծխախոտի լուծելը:

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE