Աջակցելու համար հնչող այս խոսքերը պետք է ընդմիշտ մոռանալ

20:08   1 հուլիսի, 2016

«Դեպրեսիայի մե՞ջ ես: Մի տխրիր»

Թվում է, թե լիովին անվնաս կոչ է: Դուք ընդամենը ցանկանում եք աջակցել ընկերոջը, նրան ցույց տալ, որ դուք կողքին եք: Բայց դրա հետեւանքը ճիշտ հակառակը կլինի: Մարդուն ասելով դեպրեսիայի մասին, որ նա ժպտա, քաջալերվի կամ վերջ տա տխրելուն, դուք նրան ստիպում եք իրեն էլ ավելի դժբախտ զգալ: Իրականում ձեզ հերիք է ուղղակի լռել ու լսել: Դեպքերի մեծ մասում դա այն ամենն է, ինչ անհրաժեշտ ձեր ընկերոջը: 

«Աշխատանքդ թողե՞լ ես: Հոյակապ է: Երեւի վայելում ես ազատ ժամանակը»

Նման բան ասելուց առաջ, լավ մտածեք: Ինչ շանսեր կան, որ տանը նստելով եւ աշխատանքի բացակայության պատճառով հուզվելով նա կվայելի սերիալներն ու ֆիլմերը: Շանսերն աննշան են, չէ՞: 

Աշխատանքը կորցնելով` մենք կորցնում ենք մեր հիմնական եկամուտը: Այդ պատճառով ամենայն հավանականությամբ ձեր ընկերն անքուն գիշերներ է անցկացնում նոր աշխատատեղի փնտրտուքի մեջ, որպեսզի հնարավորինս արագ վերագտնի իրեն եւ կարգավորի իր կյանքը: Ավելորդ զրույցների փոխարեն, ավելի լավ է միասին ինչ-որ տեղ գնալ, դա մարդուն կօգնի լիցքաթափվել: Իսկ ավեի լավ է` նրան օգնել նոր աշխատանք գտնել: 

«Շունդ սատկե՞լ է: Նորը գնիր»

Իրո՞ք ինչ-որ մեկը կարծում է, թե դա ամենալավ խորհուրդն է:   Եթե դուք այդ մարդկանց թվին եք պատկանում, մեկ անգամ եւ ընդմիշտ մոռացեք այդ խոսքերը: Շունը, կատուն, թութակը (կարեւոր չէ, թե ով) միայն ընտանիքի սիրելին չէ, այլեւ ընկերը, որը միշտ լսում է, աջակցում, հասկանում: Ցանկացած կյանք նշանակություն ունի եւ ցանկացած կյանք անփոխարինելի է: Հիշեք այդ մասին:  

«Դու դիետայի՞ ես անցել: Ինչո՞ւ: Այնքան էլ գեր չես»

Հաճոյախոսությունները լավ բան են: Բայց պետք է իմանալ` որտեղ, երբ եւ ինչպես օգտագործել դրանք: Բացի այդ, մի շողոքորթեք: Մարդն ինքն է զգում, թե նա երբ ավելորդ քաշ ունի եւ երբ` ոչ, իրեն հարմարավետ է, թե ոչ: Այդ պատճառով ուղղակի աջակցեք նրա ընտրությանը:   Օրինակ` վերջ տվեք նրա կողքին շաուրմա ուտելուն: Կենսական ինչ իրավիճակի էլ բախվենք, կարեւոր է նրբանկատություն դրսեւորել եւ հիշել, որ բառը կարող է վիրավորել: Եթե իրոք ուզում եք օգնել, ձեզ դրեք այդ մարդու տեղը եւ մտածեք, թե ինչ խոսքեր կուզեիք լսել:

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE