Պարզ քայլեր՝ հետաքրքիր լինելու համար

22:10   1 հուլիսի, 2016

1. Հետազոտեք

Խոսեք անծանոթների հետ, անջատեք սարքերը եւ նոր բան փորձեք: Սպասվածի հակառակը տվեք, փաստերն առանձնացրեք դատողություններից, եւ սովորեք տեսնել յուրաքանչյուր պատմության բոլոր կողմերը: Նկատեք մանրուքները: Նկատեք գեղեցիկ բաները: Եվ տգեղները: Եվ զվարճալիները: Ավելի քիչ չարախնդացեք: Ավելի շատ հիացեք: Հետազոտեք շուրջբոլորն ամեն ինչ:  

2. Պատմեք ձեր գտածոների մասին

Այն, ինչ դուք գիտեք, ուրիշների համար կարող է խորը գաղտնիք լինել: Այն, ինչ ձեզ համար աշխարհի չափ հին է, ինչ-որ մեկի համար ամբողջ բացահայտում է: Պատմեք այն, ինչ գիտեք: Հենց այդպես են գաղափարները իրադարձության վերածվում: Հրավերի մի սպասեք, ինքներդ հրավիրեք: Մի նստեք հեռախոսի մոտ, զանգեք: Դուք մի հեռախոսազանգում եք, սիրելի մարդու մեկ նամակում եք:  Ցանկացած: Ուրեմն մի նստեք տեղում, գործեք:  

3. Որեւէ բան արեք: Ինչ ասես

Մենք այն ենք, ինչ մտածում ենք: Կամավոր դարձեք: Դուրս եկեք փողոց: Պարեք: Գրեք: Կառուցեք, Շփվեք: Արարեք: Կարեւոր չէ, թե ճշգրիտ ինչ եք անում, եթե դուք դա անում եք: Այո, համենայն դեպս դրան չի վերաբերում  «նստելը եւ նվնվալը»:

4. Ընդունեք ձեր տարօրինակությունները

Աշխարհում «նորմալ» մարդիկ չկան: Յուրաքանչյուրն իր տարօրինակություններն ունի: Մի թաքցրեք դրանք, հատկապես դա է ձեզ հետաքրքիր մարդ դարձնում: Եղեք այն, ինչ կաք: Տանը: Աշխատանքում: Ձեր հատկանիշները գրաքննության մի ենթարկեք: Մի ձեւացեք:  Դուք բացառիկ եք ըստ սահմանման: Ձեզ վրա վատ նստող դիմակի տակ թաքնվելու ոչ մի կարիք չկա: Ոչ բոլորը կհասկանան ձեզ: Պետք չէ հարմարվել: Հիացեք ձեզնով:  

5. Իմաստալից ապրեք

Դուք ձեր կյանքի գլխավոր հերոսն ու հեղինակն եք: Իդեալակա՞ն:  Այդպիսիք չկան: Գրավի՞չ: Այո: Դա մատչելի է յուրաքանչյուրին, ով լսում է իրեն: Դարձեք ձեր հերոսը: Վերհիշեք այն ամենը, ինչ հուզում էր ձեզ: Ձեր գործով զբաղվեք: Դիտորդները չեն պատմություն կերտում: 

6. Ավելի պարզ եղեք

Պատկերացրեք, թե ինչքան բան դուք ՉԳԻՏԵՔ: Զբաղվեք ձեզ համար լիովին նոր մի բանի ուսումնասիրմամբ` փիլիսոփայության պատմությամբ, նետաձգությամբ, հաշվապահությամբ կամ կրակ կուլ տալով: Եվ մեծամիտ մի եղեք: Արգելակեք ձեր «եսը»: Ընդունեք սխալները: Օգնեք ուրիշներին: Եվ տպավորվեք, տպավորություն գործելուց առաջ: 

7. Փորձեք

Նոր գաղափարներ փորձեք: Կարդացեք: Շատ կարդացեք: Ֆիլմեր դիտեք, նայեք մարդկանց եւ ամպերին: Որքան ավելի շատ եք ներծծում, այնքան շատ կկարողանաք հետ տալ: Թույլ մի տվեք, որ անհանգստությունը կանգնեցնի ձեզ: Դժվար գործեր ստանձնեք: Վերջ տվեք ամաչելուն: Երգեք բարձր եւ կեղծ: 

Մասնակցեք սիրողական պարողների մրցույթին: Փորձեք: Քայլ առ քայլ գնացեք դեպի հետաքրքիր կյանք: 

Աղբյուրը` Kleo



© NEWS.am STYLE