Սոսո Պավլիաշվիլին հայկական տաքսիում սեքս խորհուրդներ է տվել ռուս աստղերին

17:45   18 հունիսի, 2016

Սիրված եւ ճանաչված երգիչ Սոսո Պավլիաշվիլին մասնակցել է Life կայքի «ЗВЕЗДАПОЙ» շոուին, որը «Ավտոմոբիլային կարաոկե Ջեյմս Քորդենի հետ» հաղորդման ռուսական անալոգն է։ Երաժշտական մեքենայի վարորդը ազգությամբ հայ Սամվելն է, որը 7-րդ թողարկման նկարահանման օրը նշում էր ծննդյան 25-ամյակը։

Բնականաբար, Սոսոն շնորհավորել է հոբելյանին եւ խնդրել իրեն տանել օդանավակայան։ Սամվելը հայտնի արտիստին առաջարկել է կենացներ ասել եւ խորհուրդներ տալ հիմնականում ընտանեկան կյանքի մասին։ Ճանապարհին Սոսոն պատասխանել է երգչուհի Սլավայի եւ երգիչ Ստանիսլավ Կոստյուշկինի՝ սիրային հարաբերությունների մասին հարցերին եւ կիսվել իր փորձով։  

Առավել մանրամասն՝ տեսանյութում

 



© NEWS.am STYLE