Big Brother շոուի մասնակիցը հեռուստանախագծում ընկերուհուն խնդրել է սեքսով զբաղվել իր ու իր հարսնացուի հետ

11:36   20 հունիսի, 2016

Այս բրիտանացիների հետ երբեք չես ձանձրանա: «Եվրո 2016»-ում  ֆուտբոլով զբաղվելու փոխարեն Big Brother շոուի իրենց սկանդալներով հեղեղել են ամբողջ բրիտանական մամուլը: Օրերս պատմել էինք Big Brother շոուի  սեքս պատմությունների մասին, որոնք մեծ աղմուկ էին բարձրացրել Մեծ Բրիտանիայում: Երեկ էլ մենք ձեր ուշադրությունը հրավիրեցինք Love Island շոուի վրա (տղաներին ու աղջիկներին թողնում են տեսախցիկներով լի կղզում, որտեղ նրանք հարաբերություններ են կառուցում ու երբ պետք է լինում վարկանիշը բարձրացնել՝ սեքսով են զբաղվոմ), որի մասնակից 20 ամյա Զարա Հոլանդին զրկել են «Միսս Մեծ Բրիտանիա» տիտղոսից ուղիղ եթերում սեքսով զբաղվելու համար:

Իսկ հիմա նորից անդրադառնանք Big Brother-ին: Եվ այսպես անցած շաբաթ նախագծի մասնակից ոմն Մարկո Պյեր, որի հարսնացուն հանրահայտ մոդել Քիմ Մելվիլ Սմիթն է, սեքսով է զբաղվել մասնակիցներից մեկի՝ Լաուրա Քարթերի հետ:

Տղային քվեարկության արդյունքներով վռնդել են շոուից, բայց տղամարդը հարցազրույց է տվել հեռուստաալիքներից մեկին, որտեղ հայտնել է, որ նախագծում իր ընկերուհուն՝ այդ նույն Լաուրային (աղջիկը հիմա ասում է, որ զղջում է իր արածի համար) առաջարկել է նախագծի ավարտից հետո սեքսով զբաղվել իր ու իր հարսնացուի հետ:

Մարկոն՝ հարսնացուի հետ

«Իմ ապագա կինը նորմալ է վերաբերվում երեքով սեքսին: Ես Լաուրային հարցրեցի, արդյոք նա կցանկանա նման սեքս: Ես նրան բացատրեցի, որ մենք կարող ենք երեքով ակումբ գնալ, խմել, հետո գնալ հյուրանոց ու ժամերով սեքսով զբաղվել»,- ասում է Մարկոն:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE