Յոգայի վարպետության դասեր Թումանյանի այգում (ֆոտոռեպորտաժ)

12:16   20 հունիսի, 2016

Երբ քեզ պոզիտիվ է պետք, շնչիր ու յոգայով զբաղվիր: Այո, այո, հենց այդպես:

Յոգան հիմա աշխարհում հերթական վերելքն է ապրում (նման վերելքներ մշտապես են լինում, քանի որ յոգան բազմաթիվ հոսանքներ ու ուղղություններ ունի):

Յոգայով զբաղվող մարդիկ սովորաբար միշտ դրական հոգեվիճակում են, նույնիսկ երբ նրանց շուրջը բոլորը տխուր ու ձանձրալի են: Չէ՞ որ յոգան ոչ միայն ֆիզիկական վարժություն է, հոգեւոր վարժանք, այլեւ կյանքի ոճ, որը ներառում է սննդակարգ, վարքագիծ, ու ամենակարեւորը՝ սիրո առավելագույն դրսեւորում քեզ շրջապատողների հանդեպ:

Այ հենց այդպիսի եռանդուն ու դրական մարդկանց ենք մենք հանդիպել Թումանյանի անվան այգում, որտեղ «Լույս յոգա» ստուդիայի հիմնադիր, յոգայի մարզիչ Սվետլանա Ավագյանը մյուս ուսուցիչների հետ միասին, որոնցից մեկը Վիկասն է Հնդկաստանից, ներկայացրեցին վարպետության դասեր՝ Յոգայի միջազգային օրվա նախօրեին (ի դեպ, այդ օրը՝ հունիսի 21-ին, Երեւանում այս տոնին վերաբերող բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ են լինելու):

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE