«Մահամերձ» Շերին տեսել են Սեն Տրոպեում ոստիկանի հետ

14:04   20 հունիսի, 2016

Հունիսի սկզբին ամերիկյան լրատվամիջոցները սկսել էին պնդել, որ երգչուհի Շերը մահամերձ է, իբրեւ դրա պատճառով վաճառում է իր տունն ու նույնիսկ կտակ է պատրաստում:

Բայց 70-ամյա երգչուհուն այս օրերին տեսել են երջանիկ ու առողջ իր սիրելի հանգստյան վայրում՝ Սեն Տրոպեում:

Շերը ընկերների հետ հանգիստ պաղպաղակ էր ուտում:

Երգչուհուն զվարճացրել է ոստիկանի համազգեստով մի մարդ, որը շատ նման էր «Ժանդարմների» մասին հանրահայտ Լուի դե Ֆյունեսի մասնակցությամբ ֆրանսիական ֆիլմերի հերոսներին:

Վերջինը մի ամբողջ շոու էր կազմակերպել իր ատրճանակով:

Ի դեպ, ավելի վաղ Շերը դատի էր տվել մի ընկերության, որը երգչուհու վստահեցմամբ 800 հազար դոլար է պարտք նրան:

Աղբյուր՝  Daily Mail

Լուսանկարներ GoffPhotos



© NEWS.am STYLE