Քելվին Հարիսի ու Ռիհաննայի «This Is What You Came For» տեսահոլովակը 4 օրում ավելի քան 25 մլն դիտում է հավաքել

14:03   21 հունիսի, 2016

Օրերս Քելվին Հարիսը ներկայացրել էր նոր երգ ու տեսահոլովակ անկրկնելի Ռիհաննայի հետ: Երգը կոչվում է «This Is What You Came For»:

Տեսահոլովակի կենտրոնում պարող Ռիրին է, Քելվինը կադրում հայտնվում է լյուքս մեքենայով:

Այս պահի դրությամբ տեսահոլովակը արդեն 25 մլն մարդ է դիտել։

Երգը՝ որպես սինգլ, թողարկվել էր մայիսին: Հարիսը արդեն չորս ստուդիայական ալբոմ ունի: Դրանցից վերջինը՝ Motion-ը, թողարկվել է 2014-ին:



© NEWS.am STYLE