Երբ երիտասարդ էի, շատ անվստահ էի իմ արտաքինի հարցում․ Մերիլ Սթրիփն այսօր դարձավ 67 տարեկան

14:15   22 հունիսի, 2016

Այսօր ծննդյան 67-ամյակն է նշում ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը։ Իր կարիերան Սթրիփը սկսել է թատրոնում՝  1971 թ-ին։  Կինոյում Մերիլը սկսել է նկարահանվել 6 տարի անց։ Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը «Ջուլիա»-ն էր։ Իր առաջին «Օսկարը» դերասանուհին ստացել է նկարահանվելով «Եղնիկի որսորդը» ֆիլմում, որտեղ մարմնավորում էր Լինդային։ Բացի «Օսկարից» Սթրիփն իր կարիերայի ընթացքում արժանացել է նաեւ «Ոսկե Գլոբուսի» եւ «Էմմիի»։

Դերասանուու մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Սատանան հագնում է PRADA», «Երկաթե լեդին», «Mamma Mia», «Սոֆիի ընտրությունը», «Մահը նրան սազում է» եւ այլն։

Մերիլ Սթրիփի հայտնի մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․

«Երբ երիտասարդ էի, շատ անվստահ էի իմ արտաքինի հարցում։ Բայց միշտ էլ զգացել եմ, որ կերպարային դերասանուհի եմ․ հիմա էլ եմ այդպես կարծում»։

«Ցանկանում եմ զգալ կյանքը, քանի դեռ դրա ներսում եմ»։

«Յուրաքանչյուր-ոք պարզապես պետք է շարունակի անել այն, ինչով միշտ է զբաղվել»։

«Մարդկանց կարեւորագույն նվերը ազդեցության ուժն է»։

«Մարդիկ ասում են, որ երեխա ունենալուց հետո մեջդ մի բան փոխվում է։ Կարծում եմ՝ ավելի շուտ ինչ-որ քնած բան է արթնանում կնոջ ներսում»։

«Թանկարժեք հագուստը գումարի աննպատակ վատնում է»։

«Իմ կյանքում առաջնայինն ընտանիքս է։ Միշտ է այդպես եղել»։

«Իմ աշխատանքի միջոցով ես ազատ կարողանում եմ արտահայտել իմ մեջ կուտակված զգացմունքները»։

«Կարծում եմ՝ մեր վախերը բարձրաձայնելով մենք նպաստում ենք, որ դրանք իրականանան։ Այո, ես մի փոքր սնահավատ մարդ եմ»։

«Ոչ մի քարտեզ չկա, որը կարող է ցույց տալ ընտանեկան երջանկության ուղին։ Ընտանիքի երջանկությունը անդադար բանակցությունների արդյունք է»։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE