Բեյոնսեն ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ

22:00   22 հունիսի, 2016

Փոփ դիվա Բեյոնսեն Youtube-ի իր պաշտոնական էջում ներկայացել է նոր տեսահոլովակ՝ նկարահանված «Sorry» երգի հիման վրա: Երգչուհու վերջին «Lemonade» ալբոմում ներառված երգի տեսահոլովակում նկարահանվել է հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը:

Նշենք, որ այս օրերին Բեյոնսեն ամուսնու եւ դստեր հետ հանգստանում է Հավայան կղզիներում:



© NEWS.am STYLE