Քիմ Քարդաշյանը Սելֆիի օրը նշել է հերթական կրքոտ լուսանկարով

14:37   23 հունիսի, 2016

Ժամանակային տարբերությունը սարսափելի բան է: ԱՄՆ-ում նշում էին Սելֆիի օրը, իսկ մենք դրա մասին մոռացել ենք ու բաց ենք թողել հիասքանչ Քիմ Քարդաշյանի այս գեղեցիկ լուսանկարը, ինչի համար, իհարկե, շատ ամաչում ենք:

Մենք գուցեեւ կարող էինք մոռանալ Սելֆիի օրվա մասին, բայց ահա Քիմը այդ մասին երբեք չէր մոռանա։

Քիմն Instagram–ում հրապարակել է կրքոտ լուսանկար:

«Չէիք կարծում չէ՞, որ ես կմոռանամ Սելֆիի օրվա մասին»,- ստորագրել է լուսանկարը հայուհին:

Ինչ վերաբերում է Սելֆիի ազգային օրվան, այդ տոնը, վարկածներից մեկով, ստեղծել են ամերիկացի ինտերնետ օգտատերերը։ Մեկ այլ վարկածով էլ՝ առաջին անգամ DJ Rick McNeely–ն է առաջարկել ստեղծել նման օր: Առաջին անգամ Սելֆի օրը անցած տարի են տոնել, բայց այս տարի այն ավելի լայնածավալ է նշվել:

 



© NEWS.am STYLE