Համացանցում հայտնվել է հոլովակ, թե ինչպես են խուզարկում Մայքլ Ջեքսոնի առանձնատունը, ուր մանկական պոռնոգրաֆիա են գտել

13:37   24 հունիսի, 2016

Երեկ հայտնի է դարձել, որ Մայքլ Ջեքսոնի առանձնատանը ոստիկանությունը յոթ պոռնոգրաֆիական հավաքածու էր գտել՝ կիսամերկ կամ ամբողջովին մերկ տղամարդկանց ու դեռահաս տղաների լուսանկարներով, նաեւ կենդանիների դաժան կտտանքներով ու սադոմազոխիզմի ակտերով լուսանկարներ:

«Փոփ երաժշտության արքայի» տունը խուզարկել են դեռ 2013-ի նոյեմբերին, Ջեքսոնի մահվանից վեց տարի առաջ, բայց ոստիկանության հաշվետվության արդյունքները միայն հիմա են հրապարակվել:

Daily Mirror-ը գրում է, որ տեսագրությունը թվագրված է 2003 թվականով: Տեսահոլովակում երեւում է, թե ինչպես են ոստիկանները երգչի տանը գաղտնի սենյակ գտնում:

Տեսահոլովակում կարելի է նկատել Ջեքսոնի տիկնիկների հավաքածուն, զանազան հուշանվերներ ու խաղային ավտոմատներ: Միայն տեսագրության վերջում է երեւում, որ խաղային ավտոմատներից մեկի հետեւում բացվում է գաղտնի սենյակը, բայց այդ պահին տեսագրությունը ընդհատվում է:

Խուզարկությունից հետո Մայլք Ջեքսոնին մեղադրել են մանկահասակ տղաների մանկապղծության յոթ ու անչափահասների նկատմամբ թունավոր դեղորայքի գործածման երկու դեպքերի համար:



© NEWS.am STYLE