«Գահերի խաղի» վերջին՝ 10-րդ սերիան ամենաերկարատեւն է լինելու սերիալի պատմության մեջ

12:35   24 հունիսի, 2016

Դե, իսկ հիմա շատ շուտով կավարտվի նաեւ «Գահերի խաղի» այս եթերաշրջանը (մի անհանգստացեք, առջեւում դեռ երկու եթերաշրջան կա՝ հաջորդում ընդամենը յոթ սերիա է լինելու)

«Գահերի խաղը» սերիալի վեցերորդ եթերաշրջանի իններորդ դրվագը լավագույններից մեկն է համարվել սերիալի պատմության մեջ:

Սերիան կոչվում էր «Բաստարդների մարտը» ու նվիրված էր հիմնականում Ջոն Սնոուի (Քիթ Հարինգթոնի կատարմամբ) ու Ռամսի Բոլթոնի ( Իվան Ռեոնի կատարմամբ) դիմակայությանը:

Օրերս թողարկվել է նաեւ սերիալի վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչ սերիայի թրեյլերը:

Սերիալի հեղինակների խոսքով իններորդ սերիան ամենաերկարատեւն էլ լինելու սերիալի պատմության մեջ, այն տեւելու է 69 րոպե: Էկրանային երկար ժամանակը հնարավորություն կտա տեսնել բոլոր գլխավոր հերոսներին:

Եզրափակիչ դրվագը կոչվում է «Ձմռան քամիները»

Դրվագի «Ձմռան քամիներ» անվանումն ինքնին ոչ մի լավ բան չի խոստանում գլխավոր հերոսներին, չէ՞ որ երբ սկսվում է ձմեռը, աշխարհոմ սկսում են իշխել սպիտակ խոդոկները, որոնք սպառնալիք են բոլոր կենդանի արարածների համար:



© NEWS.am STYLE