Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 6 ամսական Սեյնթին

11:01   24 հունիսի, 2016

Քիմ Քարդաշյանը իր երկրպագուներին հազվադեպ է ուրախացնում որդու՝ Սեյնթ Ուեսթի լուսանկարներով, բայց պետք է նշել, որ շատ պարբերականներ միլիոնավոր դոլարներ էին առաջարկում Սեյնթի լուսանկարի համար, սակայն Քանյեն ու Քիմը հայտարարել էին, որ որդու լուսանկարները հայտնվելու են Քիմի միկրոբլոգներում:

35-ամյա հայուհին իր Instagram-ում հրապարակել է վեց ամսական Սեյնթի նոր լուսանկարը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը դստեր՝ Նորթի համար անցած շաբաթ ծննդյան հավաքույթ էր կազմակերպել Դիսնեյլենդում: Նորթ Ուեսթը երեք տարեկան դարձավ, ու Դիսնեյլենդի ատրակցիոններում զվարճանալուց բացի, նրա մայրը հանգստյան օրերին դստեր համար թեմատիկ հավաքույթ էր կազմակերպել:



© NEWS.am STYLE