Հմայիչ Պամելա Անդերսոնը՝ մոր ու զարմուհու հետ Վանկուվերում

14:37   24 հունիսի, 2016

Ի գիտություն ձեզ, Պամելա Անդերսոնը երկու քաղաքացիություն ունի՝ ամերիկյան ու կանադական: Այնպես որ պետք չէ զարմանալ, որ 48-ամյա դերասանուհին ժամանել է Վանկուվեր, որտեղ նրան չէին կարող չնկատել տեղի պապարացիները:

Դերասանուհուն բռնացրել են մոր՝ Քերոլի ու զարմուհու՝ Քայլիի հետ զբոսնելիս:

Տպավորություն է ստեղծվում, որ կանայք կոսմետիկայի բուտիկից էին վերադառնում, ինչի մասին է վկայում նաեւ Պամելայի մոր ձեռքի պայուսակը:

Պամելան առաջին հայացքից հասարակ, բայց ճաշակով էր հագնված:

Նշենք, որ Պամելա Անդերսոնը մասնակցելու է «Մալիբուի փրկարարները» ռիմեյքի նոր ֆիլմաշարում, որը էկրաններին կհայտնվի 2017-ի մայիսին:

Ֆիլմում նկարահանվում են նաեւ Դուեյն Ջոնսոնը, Պրյանկա Չոպրան, Էակ Էֆրոնը, Քելի Ռորբախը ու այլոք:

Աղբյուր՝  Daily Mail

Լուսանկարներ՝ Famefly.net



© NEWS.am STYLE