Ոստիկանությունը փնտրում է Շինեդ Օ Քոնորին, որը սպառնացել էր ինքնասպան լինել

15:19   24 հունիսի, 2016

49-ամյա Շինեդ Օ Քոնորը նորից փորձել է ինքնասպան լինել: Մայիսին երգչուհին արդեն ոտքի էր հանել Չիկագոյի ամբողջ ոստիկանությանը, երբ հայտնել էր, որ մտադիր է ինքնասպան լինել:

Հիմա նորից Չիկագոյի ոստիկանությունը արդեն մի քանի ժամ է որոնում է իռլանդացի երգչուհուն,  քանի որ նա նորից սպառնացել է ինքնասպան լինել:

TMZ-ը գրում է , որ Օ՝Քոնորը իր մտերիմնեի հետ հեռախոսազրույցում ասել է, որ դեպրեսիայի վիճակում է ու սպառնացել է ինքնասպան լինել, հայտնելով , որ կնետվի Չիկագոյի կամրջից: Ի դեպ, ոստիկանները միանգամից գնացել են կամուրջի մոտ, բայց ոչ ոքի այնտեղ չեն գտել :



© NEWS.am STYLE