Աստղային make up. Անջելինա Ջոլի (ֆոտո)

16:04   24 հունիսի, 2016

Գեղեցիկ, շլացնող, հմայիչ եւ անկրկնելի՝ էլ ի՞նչ է պետք Անջելինա Ջոլիին ավելի կատարյալ լինելու համար։ Բայց արի ու տես՝ հոլիվուդյան գեղեցկուհին իր արտաքին առավելություններն էլ ավելի է ընդգծում make up-ի միջոցով։

Ջոլիի գլխավոր այցեքարտը համարում են նրա գեղեցիկ եւ հաստ շուրթերը, որոնք նա հաճախ ընդգծում է անգույն, հաճախ էլ՝ կարմիր շրթներկով։Սակայն դերաանուհու հայացքին խորհրդավորություն են հաղորդում, հատկապես, նրա կանաչ աչքերը, որոնք նա նախընտրում է շեշտել  գեղեցիկ սլաքներով։

Առհասարակ, Անջելինա Ջոլին այն դերասանուհիներից է, որը ներկայանում է մինիմալ դիմահարդարմամբ։

Դե իհարկե՝ «էլ ի՞նչ սուրմա է հարկավոր այդ աննման փերուն»։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE