Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ հոր մանկապղծության ապացույցների մասին

16:15   24 հունիսի, 2016

Արդեն երկու օր է լրատվամիջոցները գրում են այն մասին, որ Մայքլ Ջեքսոնի առանձնատանը ոստիկանությունը յոթ պոռնոգրաֆիական հավաքածու էր գտել՝ կիսամերկ կամ ամբողջովին մերկ տղամարդկանց ու դեռահաս տղաների լուսանկարներով, նաեւ կենդանիների դաժան կտտանքներով ու սադոմազոխիզմի ակտերով լուսանկարներ: «Փոփ երաժշտության արքայի» տունը խուզարկել են դեռ 2013-ի նոյեմբերին, Ջեքսոնի մահվանից վեց տարի առաջ, բայց ոստիկանության հաշվետվության արդյունքները միայն հիմա են հրապարակվել:

Երգչի 18-ամյա դուստրը՝ Փերիս Ջեքսոնը, Instagram–ում հրապարակել է իր հոր արխիվային լուսանկարը, որում երգիչը միջնամատ է ցույց տալիս: Աղջիկը հրապարակել է լուսանկարը մամուլի այն հրապարակումներին ի պատասխան, որոնք Ջեքսոնին մեղադրում են մանկապղծության մեջ:

«Ցավոք, նեգատիվը միշտ պահանջարկ ունի: Ես բոլորիդ կոչ եմ անում արհամարհել աղբն ու մակաբույծներին, որոնք կարիերա են անում՝ փորձելով զրպարտել իմ հորը: Ամենաազնիվ մարդկանց միշտ վիրավորում են: Ի վերջո կապացուցվի, որ իմ սիրելի հայրը միշտ եղել է ու կմնա անմեղ»,- գրել է աղջիկը:



© NEWS.am STYLE